=HEAD
Author:Մատթէոս Ուռհայեցի
Title:Ժամանակագրութիւն
Settlement:Jerusalem
Repository:Armenian Patriarchate
Idno:1051,1107
Transcriber:Tara L Andrews
TranscriberID:tla
PublicationStmt:Reconstructed from 1869 printed edition
Sigil:B
=BODY

§¶Արդ մինչև ցայս վայրս բազմաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս զ<num value="100">հարիւր</num>ից ամաց, զորս ի բազում ժամանակաց հետաքննեալ հասու եղաք։ Ընդ այնքանեաց տեսողացն և լսողացն, որք էին ի հին ամաց ծնեալք, և ընդ ընթերցողսն յառաջին պատմագրացս որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոց և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց կրեաց տունն Հայոց և ահաւոր։ Զայս բազում անգամ զմտաւ ածեալ եմ, վասն այս յետին ժամանակին գրել զդառնաշունչ կատարածսն, ¶

¶Իսկ ի լինել թուականութեանս Հայոց ի յամս %ՇԲ%, եղև ահաւոր նշան և սոսկալի, և կատարած մեծ ի բարկութենէ երևեալ ի մեծ քաղաքն Անտիոք, որ ի ներքոյ արեգականն գործեցաւ այս սքանչելիս, որ էր տեսողացն ահաւոր և հրաշալի։ Եւ եղև այս նշանս ահ և դողումն ամենայն հաւատացելոց Քրիստոսի, զոր այժմ մեծասաստ սպառնալեօք յայտնեաց Աստուած զդատաստան իւր զահաւոր։ ¶

¶և իշխանն զհաւատսն եթող և եղև հակառակ մեծ ազգին Ասորւոց։ Եւ յայնժամ մատնեցան Ասորիքն ի մեծ նեղութիւն, վասն զի սկսան հաւատոյ քննութիւն առնել հանապազօր. և յայնժամ լրբեալ եղեն ազգն Հոռոմոց, որ և զգործելն ոչ գիտել, վասն զի զքրիստոսական աւետարանն հրով այրել հրամայեաց պատրիարգն։ Եւ եղև յորժամ ի հուրն դրին զաւետարանն Աստուծոյ, ձայն ելանէր յաւետարանէն անտի և ի կրակէն ի դուրս ելանէր. ¶§
