Արդ՝ մինչև ցայս վայ՛րս բազմաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք զշարագրական գրեալս զՃից ամաց` զորս ի բազում ժամանակաց հետաքննեալ հասու եղա՞ք։ Ընդ այնքանեաց տեսողացն և լսողացն որք էին ի հին ամաց ծնեալք, և ընդ ընթերցողսն յառաջին պատմագրացն որք ականատեսք էին լեա՛լք ամենայն եղելոցս, և նեղութեանցս այսոցիկ զոր վասն մեղաց կրեաց տունն հայո՛ց և ահաւոր զայս բազում անգամ զմտաւ ածեալ եմ վասն այս յետին ժամանակին գրել զդառնաշունչ կտրծսն։ 
Իսկ ի լինել թվականութեանս հայոց ի յամս ԵՃԲ եղև ահաւոր նշան և սոսկալի, և կտրծ մեծ ի բարկութենէ, երևեալ ի մեծ քաղաքն անտիոք, զոր ի ներքոյ արեգականն գործեցաւ՛ այս սքանչելիս որ է՛ր տեսողացն ահաւոր և հրաշալի. և եղև այս նշանս ա՛հ և դողումն ամենայն հաւատացելոց քրիստոսի, զորս այժմ մեծասաստ սպառնալեօք յայտնեաց աստուած զդատաստան իւր զահաւոր. և իշխանն զհաւատսն եթո՛ղ, և եղև հակառակ մեծ ազգին ասորո՛ց. և յայնժամ մատնեցան ասորիքն ի մեծ նեղութիւն, վասն սկսան հաւատոյ քննութիւն առնե՛լ հանապազօր. և յայնժամ լրբեալ եղեն ազգն հոռոմո՛ց, որ և զգործեալն ոչ գիտե՛լ, վասն զի զքրիստոսական աւետարանն հրով այրե՛լ հրամայեաց պատրիարգն. և եղև յորժամ ի հուրն դրին զաւետարանն աստուծոյ, ձայն ելանէ՛ր յաւետարանէն անտի և ի կրակէն ի դուրս ելանէ՛ր. 
